Հովիկ Աբրահամյանին «բզբզալու» համար մի որևէ երկրում դեսպանի աթոռ կտա՞ն...2016-10-13 22:43:00
Լուրեր են պտտվում այն մասին, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին «բզբզալու» համար մի որևէ երկրում դեսպանի աթոռ կտան
Գիտեք, ես չեմ զարմանա, որովհետև մեր արտաքին գերատեսչության այս շատ կարևոր դիրքերը զբաղեցնում են քաղաքական դաշտի «թոշակառուները»։
Որպես քաղաքական գործիչներ , իրենց պաշտոններում ձախողված, բայց ոչ երբեք այդ ձախողումների պատճառով պաշտոնը թողածների խաթրը չկոտրելու համար երկրի համար կարևոր մեր այս օրերին անհայտ կորած ԱԳՆ-ն տալիս է սրանց։
Դե իհարկե, մի գերատեսչություն, որը կառավարության նիստին տեղակալին բջջային հեռախոս հատկացնելուց զատ ավելի լուրջ մտահոգություն չունի, հենց այս սկզբունքով էլ նշանակելու էր մեր երկրի ներկայացուցիչներին տարբեր երկրներում։
Կարեն Համբարձումյանի ֆբ էջից
Այս նյութը դիտել են - 7111 անգամ