Իր անունը Դուրյանի և մյուս մեծերի շարքում տեղադրելով նախկին վարչապետը հավակնում է մաքրագործվել ...
2016-01-03 18:36:00

Ժամանակին կառավարության նիստերի ժամանակ Ներսես Շնորհալուց մեջբերումներ արտասանող Տիգրան Սարգսյանը գնացել-գնացել, հասել է Պետրոս Դուրյանին: ՀՀ նախկին վարչապետ իսկ այժմ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Նոր տարվա առաջին գրառումն արել է հենարևմտահայ մեծ բանաստեղծի մասին՝ վերջինիս համարելով հայրենասիրության անկրկնելի օրինակ և կյանքի խորը ընկալում ունեցող երիտասարդ: Իսկ այնուհետև հորդորել է. «Կարդացեք և լիցքավորվեք։ Ճանաչենք մեր հանճարներին»:

 Թե ինչը կարող էր մեծն Դուրյանին կապել փոքր Սարգսյանի հետ, դժվար է ասել: Գուցե այն, որ հենց Սարգսյանի օրոք խեղճ բանաստեղծի գանգը զմռսեցին պատի մեջ՝ հակառակ մեր կրոնական ու ազգային ավանդույթների: Եվ հիմա մի բուռ հողի չարժանացած Դուրյանին անդրադարձող դեսպանը չի հասկանում, թե ինչու են մարդիկ զարմացել իր գրառման համար և անմիջապես արձագանքել է դրան:

«Իմ ընկերները հարցնում են ինձ, թե ինչու հատկապես Պետրոս Դուրյանը, չէ՞ որ մենք ունենք բազմաթիվ այլ տաղանդավոր բանաստեղծներ,- հարցնում է նա ու պատասխանում:- Իմ կարծիքով, Պետրոս Դուրյանի բացառիկությունը կայանում է նրանում, որ երիտասարդ տարիքում նա կերտել է այնպիսի բանաստեղծություններ, որոնք լավագույնս են արտահայտում Հայի էությունը, բացահայտում են մեր Ազգի աշխարհընկալումը մաքուր ձևով, առանց կենսափորձի զանազան շերտերի»: Այնուհետև գրականության դասագրքերից թռցրած մի քանի հանրահայտ մտքեր վերաձևակերպելուց հետո Տիգրան Սարգսյանը հասնում է գլխավորին: «Ցանկացած Հայի մեջ ես տեսնում եմ Դուրյանի գենը։ Իմ կյանքի ընթացքում չեմ հանդիպել մի Հայ մարդու (լինի դա բանվոր, գեներալ, կոշկակար թե գիտնական, վարորդ թե պետական գործիչ), որը չունենա իր առանձնահատուկ և խորը աշխարհընկալումը, իր սեփական փիլիսոփայությունը և զգայարանը, որը տարբերվում է ուրիշների զգացումներից և զգացմունքներից իր յուրօրինակ գույներով, բուրմունքով, տրամաբանությամբ։ Մեր Ազգի առանձնահատկութունն այն է որ ամեն մի Հայ մի տիեզերք է։ Պետրոս Դուրյանը Աստվածային ներշնչանքով մեզ ժառանգել է այն բանալին, որով մենք պետք է բացահայտենք ինքներս մեզ։ Նրա մեջ խտացված էն մեր գեների լավագույն կողմերը»։

Բառերը գեղեցիկ են հնչում մինչև այն պահը, երբ ակամա հարց է առաջանում. Տիգրան Սարգսյանը նույնպե՞ս այդ հայերի թվում է: Եթե այո, ապա ո՞րն է նրա տիեզերքը: Դուրյանը ոչ մեկին չէր թալանում, չէր ստում, խարդախ չէր, մեծամիտ չէր, Դուրյանի սրբությունը հոգևորն էր, այլ ոչ թե նյութականը, Դուրյանի աստվածը փողը չէր, այլ երկնային տերը: Իսկ մի՞թե Տիգրան Սարգսյանն աստված ունի: Իր անունը Դուրյանի և մյուս մեծերի շարքում տեղադրելով նախկին վարչապետը հավակնում է մաքրագործվել ուրիշի շվաքի տակ, հայրենասիրություն խաղալ ու զգայուն հոգի ցուցադել: Սակայն ում հայտնի չէ նրա բուն էությունը, և արդյո՞ք նույն Դուրյանը հենց նրա մասին չի ասել.

Սառե աչեր, քարե լեզու, ա՞յս մընաց
Բյուր փառքերեն մեր գոռ ու պերճ հայրենյաց,
Սևագըլուխ խումբ մը ագռավ մընաց լոկ՝
Կամ խումբ մը կույր խըլուրդ՝ ըստրուկ փառքի սոսկ...

 

http://www.shame.am/news/view/61433.html

Այս նյութը դիտել են - 1632 անգամ