«Անդրադառնալով Սփյուռքի նախարարի պաշտոնում իր վերանշանակման պատճառներին՝ Հրանուշ Հակոբյանն ասել է, թե ինքը «անցած ռեժիմում», «ներկա ռեժիմում» ոչ անօրինականություն է կատարել, ոչ գողություն է արել, ոչ կոռուպցիայի մեջ է մեղադրվեի ոչ էլ այլանդակություններ է արել։
Սրանք, իհարկե, շատ զորավոր փաստարկներ են։ Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե նախարարի պաշտոն զբաղեցնելու և հետագայում վերանշանակվելու համար այլ որակներ էլ են պետք։
Օրինակ՝ նախարարը պիտի կարողանա նաև աշխատել և արդյունքներ ապահովել։ Բանից պարզվում է՝ դրա կարիքը չկա, գողությյուն և այլ այլանդակություններ արած չլինելը միանգամայն բավարար է»,–գրում է թերթը։
Այս նյութը դիտել են - 6017 անգամ