Գրող, հրապարակախոս, «Արևելք» պարբերականի գլխավոր խմբագիր Սաքօ Արեանը պնդում է, որ Հայաստանի կառավարությունը գործուն քայլեր պետք է կատարի հալեպահայերին Հայաստան տեղափոխելու հարցում:
«Հալեպում պատերազմ է արդեն վեց տարի, և խնդիրը հանգուցալուծումից շատ հեռու է: Երկու գերտերությունները պատերազմում են ոչ թե լուծումներ բերելու համար, այլ նրա համար, թե ով կարող է արդիական զենք օգտագործել մյուս կողմին ճնշելու համար: Պատկերացնո՞ւմ եք», Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Սիրիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարծիք հայտնեց Արեանը:
Պարոն վարչապետը կառավարության նիստում հայտարարեց, որ իրենք ինտենսիվ հետևում են սիրիահայերի հարցին:
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ տիկին Զախարովան հայտարարեց, որ Մոսկվան պատրաստ է, եթե հայկական կողմը դիմի, բայց մենք չենք արձագանքում ու ավելին, ուտելիք ենք ուղարկում:
Բայց չէ՞ որ այդ մարդիկ ոչ բրնձի կարիք ունեն, ոչ հացի, ոչ հագնելիքի, ոչ սնունդի:Անոնք կարիք ունեն կյաքնի ապահովության:Բայց մենք, որպես անկախ պետություն, ի՞նչ ենք ասում մեր սփյուռքահայ հայրենակիցներին, մենք շատ ուշացել ենք, մեր քայլերը շատ ուշացած են, բայց գոնե չփրկե՞նք այսօրվա 8-10 հազար հայերին»,-ասաց «Արևելքի» խմբագիրը:Նա համաձայն չէ այն հայտարարություններին, թե հալեպահայերի տեղափոխմամբ գաղութն է վերանում: Արեանի կարծիքով, պետք չէ մարդկանց բռնի ուժով տեղափոխել, բայց կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն գալ Հայաստան, սակայն հնարավորություն չունեն, և նրանց պետք է տեղափոխել ավելի անվտանգ տեղ:
«Մարդիկ կան, որ կարողություն, հնարավորություն չունեն տեղափոխվել Հայաստան, բայց ինչ-ինչ պատճառներով վախենում են այդ մասին խոսել», -նկատեց Սաքօ Արեանը:
Նրա խոսքով, տեղափոխվելուց հետո հայաստանյան միջավայրում խնդիրներին հանդիպելը անխուսափելի է, և երկրից երկիր տեղափոխվողները միշտ էլ խնդիրների հանդիպում են:
«Ես կարծում եմ, որ այն սիրիահայերը, որոնք ինտեգրվեցին երևանյան կյանքին, այսօր աշխատանք ունեն, համալրել են Երևանի կոլորիտը իրենց ներկայությամբ, իրենց ուշիմությամբ, այնպես չէ, որ օրինակը չկա: Բայց երևի պետք է ստեղծել համապատասխան մարմիններ, որն իմ գործը չէ: Պետք է մտածել՝ ինչ կարելի է անել նրանց համար», -նշեց գրողը:
Panorama.am