Շատ ժամանակ հանրությունը հաստագլխության համար մեղադրում է իշխանություններին....
2016-10-15 01:06:00

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին զուգահեռ մամուլում մեկնաբանություն հայտնվեց այն մասին, որ ի պատասխան հայ լրագրողի հարցին, Պեսկովը հերքել էր, որ Հայաստանում նոր վարչապետը նշանակումը համաձայնեցվել էր ՌԴ նախագահի հետ:

Այստեղ շոկայինը նման հարց տված լրագրողի հոգեբանությունն է, առավել ևս սրտկամիտ հոգեբանության ի ցույց դնումը ռուս չինովնիկի մոտ:

Անկեղծ ամաչեցի, որ իմ երկրի լրագրողը կարող է նման հարցադրում անել. շատերս կարող ենք կասկածել, շատերս կարող ենք մեղադրել իշխանություններին, մեր կարծիքով, շատ ժամանակ ՌԴ-ի շահերին աջակցելու համար, սակայն նման հարցադրումն ուղղելն անարժանապատիվ քայլ էր:

Եվ վերջապես, արդյո՞ք հարցադրում ուղղած լրագրողը կարծում էր, որ եթե նույնիսկ նման բան, ապա խոսնակ Պեսկովն օրինակ կասեր՝ այո, դա եղել է մեր հետ համաձայնեցված և մենք կարծում ենք, որ նոր վարչապետը ի զորու է սպասարկել նաև ռուսական շահերը»:

Շատ ժամանակ հանրությունը հաստագլխության համար մեղադրում է իշխանություններին, սակայն նույն մեղադրողներից շատերը, այս դեպքում՝ ԶԼՄ-ները, դատարկագլխությամբ չեն տարբերվում տարբեր տրամաչափի չինովնիկներից:

Անահիտ Ամատունու ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 7854 անգամ