Նա ընդունվեց խմբագրություն աշխատանքի ,ոչ թե որովհետև խելացի ու բանիմաց էր ,այլ ,որովհետև Խնամի-Ծանոթ-Բարեկամ տարբերակը Հայաստանում ավելի լավ էր գործում և մինչև հիմա էլ գործում է,,քան ուրիշ մի երկրում:
Ընդունվեց,բայց իրեն չէր արդարացնում...
Խմբագիրը դժգոհ էր: Ամեն նոր հոդված կետադրական, ուղղագրական ու շարադասական սխալների կույտ էր: Դժգոհությունն ամեն օր մեծանում էր: Նա կանգնեց խնդրի առաջ,կամ պետք է այդ տարիքում կետադրություն և ուղղագրություն սովորել,կամ...
Նա ընտրեց ավելի հեշտ տարբերակը: Հանգիստ ու անաղմուկ մտավ խմբագրի անկողինը: Կյանքն ավելի թեթև դարձավ: Աշխատանքից հետո էլ տանը,նրա սպասում էր,անբարո կապերից ծնված աղջիկը: Որն հետո միայն պետք է արդարացներ ժոովրդական խոսքը ,թե պտուղը ծառից հեռու չի ընկնում:
Թվում էր կյանքը նրան ավելի քաղցր աչքով սկսեց նայել,խմբագրի անկողնուց հետո: Բայց...
Խմբագրի հետ հերթական սիրայաին հանդիպումը ավարտվեց ինչ-որ չակերտավոր բարեկամի կողմից արված լուսանկարով: Լուսանկարը լույսի արագությամբ տարածվեց: ԱՄՆ նախագահ Ռուզվելտն էլ պնդում էր, թե բամբասանքի արագությունը միշտ գերազանցում է ձայնի արագությանը: Ու ,,Չար,, մարդկանց ձեռքով լուսանկարը հայտնվեց նաև խմբագրի կնոջ ձեռքում:
Նրան ազատեցին աշխատանքից: Ու այդ օրը ճակատագրական էր: Նա չարացավ աշխարահի ու մարդկանց նկատմամբ: Ամեն օր սկսեց վարկաբեկել ու սպառնալի հոդվածներ գրել,նույն հին ու բարի ժամանակների նման,ուղղագրական սխալներով համեմված: Զրպարտանքը դարձավ նրա առաջին զենքը: Իսկ անձնական ԿՅԱՆՔԻ բացակայությունը նրան ավելի չարացրեց: Տանել չէր կարողանում դիմացինի երջանկությունը: Չէ որ իր մինուճարն անհասցե կապից էր, ինքն էլ կողքը տղամարդ չուներ: Այստեղ երևի Արիստոտելը կասեր,նա ով ընկերներ ունի ,ընկեր չունի: Մի քիչ ձևափոխված ստավում է,որ նա ով տղամարդիկ ունի,տղամարդ չունի:
Աղջիկն էլ մեծացավ ու սկսեց քանդել մարդկանց տները: Նախ Արտակի,հետո Սաշիկի.... Ինքն էլ խրախուսում ու քաջալերում էր աղջկան: Իր զրպարտանքով ու վերջանգրերով շարունակում էր օր օրի ավելի չարանալ:
Առակս ցույց է տալիս թե ինչ ահավոր երևույթ է միջակությունը: Միջակությունը ոչ միայն սեփական անձի ,այլև մարդկության թշնամին է:
Հ.Գ. Բոլոր կերպարների համընկնումը պատահական են: