Թրամփը Քլինթոնի կողմնակիցներին մեղադրել է կուսակցության գրասենյակը հրկիզելու մեջ
2016-10-17 01:15:00

Հանրապետականներից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը դեմոկրատներից իր մրցակցուհու՝ Հիլարի Քլինթոնի կողմնակիցներին մեղադրել է Հյուսիսային Կարոլինայում կուսակցության գրասենյակը հրկիզելու մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Հիլարի Քլինթոնին ու դեմոկրատներին ներկայացնող անասունները հրկիզել են մեր գրասենյակը Օրինջի օկրուգում, որովհետեւ մենք հաղթում ենք»,- գրել է նա իր Twitter-ում:

Միջադեպը տեղի է ունեցել Հիլսբորո քաղաքում: Ինչ-որ մեկը հրկիզիչ հեղուկով շիշ է նետել կուսակցության օկրուգային բաժանմունքի կենտրոնակայան: Այրվել է կահույքն ու ինտերիերը, տուժածներ չկան:

Հարեւան պատին ինչ-որ մեկը մակագրություն է արել. «Նացիստ հանրապետականներ, դուրս կորեք քաղաքից, այլապես ավելի վատ կլինի»:

Քլինթոնը հանրապետականնների գրասենյակի վրա կատարված հարձակումը որակել է «սարսափազդու եւ անընդունելի»:

Այս նյութը դիտել են - 6567 անգամ