Վարչապետն ասաց, որ պիտի վերացնել «մայր, աղջիկ» մաֆիան...2016-10-17 14:40:00
Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն առանձնակի ուշադրություն հրավիրեց հոռի ու կոռուպցիոն ռիսկերով հղի մի երևույթի վրա: Խոսքը հիմնարկներում և հատկապես ուսումնական հաստատություններում ազգականների համատեղ ներկայության մասին էր: Վարչապետն ասաց, որ պիտի վերացնել «մայր, աղջիկ» մաֆիան, հետո ուրիշներին էլ հրահանգեց արմատախիլ անել խնամի-սանիկական կապերի շնորհիվ բարձր պաշտոններ զբաղեցնելու ավանդույթը: Մի խոսքով, Կարապետյանն ասում էր այն, ինչն այս երկրում 1000 տարի է՝ ասում են: Բայց ուր էր, թե մարդն իր ասածին հավատար:
Պարզվում է, Կարապետյանը ոչ միայն չի հավատում, այլև ինքն էլ պատրաստ է տրվել նույն գայթակղությանը, եթե դրա պահը գա: Բավական չէ, որ մեկ ամսվա ընթացքում նա կառավարությունը հեղեղեց իր նախկին գործընկերներով և ուսանողական ու դպրոցական մտերիմներով, հիմա էլ հայտնի է դարձել, որ շուտով Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի որդին պաշտոն կստանա կառավարությունում:
Ասում են, թե նրան կնշանակեն վարչապետի օգնական կամ խորհրդական: Բանն այն է, որ այս Նարեկ Ադոնցը Կարեն Կարապետյանի օգնականն է եղել, երբ վերջինս Երևանի քաղաքապետն էր: Հետո նա Հանրային հեռուստաընկերությունում արտաքին կապերի պատասխանատու էր, «Եվրատեսիլ» մրցույթում hայաստանյան պատվիրակության ղեկավարը: Բայց ավելին ասենք, Կարեն Կարապետյանը եղել է Նարեկի հարսանիքի քավորը: Վերջինս ամուսնացած է ԱԱԾ նախկին ղեկավար Կառլոս Պետրոսյանի դստեր հետ: Եվ ահա, թե որտեղից է գալիս զուռնայի քաղցր ձայնը: Եվ ահա թե որտեղ են ընդհատվում օրենքն ու վարչապետի պայքարը հովանավորչության դեմ:
shame.am
Այս նյութը դիտել են - 7782 անգամ