Թրամփը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Պուտինին նախքան երդմանակալությունը
2016-10-18 00:16:00
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախքան իր երդմնակալության արարողությունը:
Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Politico-ին:
«Եթե ես հաղթեմ նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում, կարծում եմ՝ կարող եմ հանդիպել Պուտինի հետ նախքան իմ աշխատանքը սկսելը»,- ասել է նա:

Երբ Թրամփին հարցրել են, թե ինչպես կարող է կանխել համաշխարհային պատերազմը ռուսների հետ, նա մանրամասն չի պատասխանել, բայց նշել է, որ խնդիրների մի մասը նրանում են, որ ամերիկացի առաջնորդները, մասնավորապես, հակառակ՝ Դեմոկրատական ճակատի ներկայացուցիչները, նախագահ Բարաք Օբաման, թեկնածու Հիլարի Քլինթոնը, բավականին շատ են վիրավորում Պուտինին:

Այս նյութը դիտել են - 5731 անգամ