Կարեն Կարապետյանի հարվածը Սամվել Ալեքսանյանին. Սերժ Սարգսյանը համաձայն է
2016-10-18 01:58:00

Վարչապետ Կարեն Կարապետյանը իր նշանակումից հետո ծանոթանալով Հայաստանի տնտեսության աղետալի վիճակին` որոշում է կայացրել կտրուկ քայլերի միջոցով փոխել իրավիճակը:

Կարեն Կարապետյանը հստակ հրահանգ է տվել, որ այլևս չպետք է լինեն արտոնյալները, իսկ շաքարավազի և բենզինի մոնոպոլիան պետք է քանդվի: Վարչապետի որոշման մասին արդեն իսկ տեղյակ են մոնոպոլիստները՝ մասնավորապես Սամվել Ալեքսանյանը:

Ալեքսանյանը` որոշման մասին լսելիս, շտապել է նախագահ Սերժ Սարգսյանի նստավայր: Սամվել Ալեքսանյանին տեղյակ են պահել, որ նախագահը նորանշանակ վարչապետին լիարժեք ազատություն է տվել և եթե նա պայմանավորվելու բան ունի, ապա պետք է հանդիպի Կարեն Կարապետյանին:

politik.am

Այս նյութը դիտել են - 6653 անգամ