Շաբաթներ առաջ պաշտոնանկ արվեց ՊԵԿ ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Շատերի համար իսկապես անսպասելի էր այս պաշտոնանկությունը, քանի որ նա ընդամենը 7 ամիս առաջ էր նշանակվել այդ պաշտոնին և համարվում էր նախագահ Սերժ Սարգսյանի վստահելի կադրը:
Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, նրան այդ պաշտոնում տեսնել չի ցանկացել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Politik.am-ի տեղկություններով` Սերժ Սարգսյանը իր սիրելի և վստահելի կադրին առանց պաշտոն չի թողնի:
Ըստ մեր հավաստի աղբյուրների` նա կամ կվերադառնա նախագահական նստավայր, որպես նախագահի վերահսկողության ծառայության պետ կամ կղեկավարի վերահսկիչ պալատը:
Այս նյութը դիտել են - 7515 անգամ