Բաց նամակ Կարեն Կարապետյանին՝ փրկեք մեզ ԴԱՀԿ-ից
2016-10-18 11:11:00

Պարոն վարչապետ ճիշտն ասած չեմ իմանում Դուք կյանքում այս գրառումս կկարդաք, թե ոչ, բայց համոզված եմ, որ Ձեզ մոտ կանգնած մարդկանցից գոնե մեկ կամ երկու հոգի կկարդա ու մի օր , մի առիթի կփոխանցի խոսքերս Ձեզ:

Դուք և Ձեր համակիրները մարդկանց վստահեցնում եք, որ եկել եք Հայաստանը բարեփոխելու, այդ պատճառով երևի արդեն ժամանակն է, որ պաշտոնյաներ նշանակելուց հետո լուրջ առաջադրանքներ տաք նրանց ու հետևեք դրանց կատարմանը:

Ներկայումս Հայաստանի համար մեկ խնդիրը դա ԴԱՀԿ կոչվող ծառայությունն է, այս մարմինը օրեկան մի քանի հարյուր հազար, եթե ոչ միլիոն, դրամներ է սառեցնում Հայաստանում ապրող, եթե ոչ գոյատևող, մարդկանց հաշիվներից:

ԴԱՀԿ-ն գումար է բռնագանձում ամեն ինչի համար՝ չծանուցված ակտերից մինչև արդեն վճարված ակտերը:

Տվյալ համակարգը հենց հիմքից սխալ է աշխատում, ցանկացած հարցով , եթե դիմում ես նրանց, պատասխանը լինում է հետևյալը՝ դիմեք ՃՈ, դիմեք քաղաքապետարան, դիմեք փոստ և այլն, այսինքն նրանց աշխատանքը միայն գումար պահելն է՝ առանց զգուշացման, ցանկացած պահի, ցանկացած օր կարող են գումարներդ հաշվիցդ թռցնեն, առանց մտածելու, որ դա կարող է շատ պետքական, անգամ կյանքի ու մահու համար անհրաժեշտ գումար է:

5000 դրամի համար հաշվիցդ բռնագանձում են 11.000 դրամի չափով գումար, որից 2500 դրամը իրենց աշխատանքի վարձն է, մնացածն էլ չեմ իմանում ինչեր են:

Ամեն ակտի տուգանքը հաշվարկվում է դրա 50 տոկոսի չափով, կարելի է ֆիքսված գումար նշել, խելքին մոտ գումար, բայց ոչ 50 տոկոսի չափով: Մարդ ենք, հնարավոր է մոռանանք ամսվա ընթացքում, որն ենք վճարել, որը ոչ, քանի որ տեսախցիկներով հեղեղված է քաղաքը ու ամեն վարորդ ամսեկան մի քանի անգամ ստանում է նման տուգանք, խոսքս նորմալ մեքենա վարող վարորդների մասին է,որոնք օրվա մեծ մասը ղեկին են անցկացնում:

Անձամբ ինքս ունեմ հիմա 3 հատ կալանք՝ մեկը ընդհանրապես չի ծանուցվել, այդ պատճառով չեմ վճարել,բայց դա չի խանգարել նրանց,որ բռնագանձեն գումարը, մյուսը անցած տարվա ակտ է, որը վճարել եմ,բայց կարող էի չվճարեի, քանի որ մեքենայիս համարները ամբողջությամբ չեն երևում, մարդիկ մոտավոր փնտրել գտել են ինձ: Իսկ վճարված կտրոնները քանի՞ տարի պետք է պահենք:

2016 թվականին կալանք է դրվում 2014-2015 թվականների ակտերի վրա, կոնկրետ ժամանակ օրենքում նշված չէ վճարման թերթիկները պահելու համար:

Այս կառույցի հարցը պետք է մեկ օր շուտ կարգավորվի, ԴԱՀԿ-ն լուրջ խնդիր է դարձել ՀՀ քաղաքացու համար:

Աշոտ Ասատրյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 5405 անգամ