ՀՅԴ-ն «վախճանվել» է, հուղարկավորությունը՝ 2017 թվականի ապրիլի 3-ին. Ազատ Կարապետյան
2016-10-18 12:45:00

 

Հետաքրքրական է, որ ՏԻմ ընտրություններից հետո ամեն ինչ ու ամենքը քննարկվեցին, բայց մի քաղաքական ուժ կա, որին այնքան էլ անդրադարձ չեղավ: Խոսքս հնամենի, 130 ամյա Դաշնակցության մասին է: Իհարկե, Դաշնակցությունը այնքան մզխել ժողովրդի վստահությունը, այնքան աննշան է նրա ներկայությունը, որ նույնիսկ ուշադրության արժանի չէ, բայց այնուամենայնիվ, ինչ կատարվեց այս «զառամյալ» կուսակցության հետ, որը հոգեվարքի մեջ է, կամ միգուցե ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ արդեն հոգին ավանդել է և մի հարմար ժամանակ է հարկավոր պատշաճ հուղարկավորություն կազմակերպելու համար, իսկ նման ժամանակը, որպես այդպիսին, կարող է լինել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները:

130 տարի հայ ժողովրդի մարմնին տզրուկի նման կպած այս քաղաքական ուժը, եթե լավ բան չի արե, ապա այդ նույն ժողովրդի արյամբ սնվելով, նույն ժողովրդի ճակատագրի հարցում աններելի քայլեր հաստատ արել է:Մի քանիսը թվարկեմ.
1. 20-րդ դարասկզբին երիտթուրերի հետ համագործակցելը
2.Իրենց հռչակել էին Հայաստանի փրկության միակ ուժը, սակայն իրենց աչքի առաջ, նույն իրենց քաղաքական դաշնակից երիտթուքերը հոշոտեցին մի ամբողջ ժողովրդի
3. Հայաստանի առաջին հանրապետության ապաշնորհ կառավարումը և արդյունքում՝ նրա կորուստը
4. Եվ վերջապես, տխրահռչակ Ալեքսադրապոլի պայմանագիրը, որը Հայ ժողովրդի անունից նզովք է բոլոր դաշնակցականներին
Իրականում այսօր էլ Դաշնակցոթյունը չի փոխվել, այսօր էլ նրանք պատրաստվում են Ստամբուլը արյած ծով սարքել, միևնուն ժամանակ քաղաքական պատեհությունը, անձնական շահերը հաշվի առնելով իշխանություն են կազմում ՀՀԿ-ի հետ հույս ունենալով, որ ընտրություններում ՀՀԿ-ի պոչին կպած մի քանի տոկոս կփախցնեն:
Հ.Գ. Իրականում ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ 130 ամյա կուսակցությունը արդեն վախճանված է, իսկ ՀՀԿ-ի հետ կոալիցիան Դաշնակցությանը մեկ առավելություն է տալիս, 2017 թվականի խորհրդարանական ընտրություներից հետո, որպես նախկին կոալիցիոն գործընկեր, ՀՀԿ-ն մեծ շուքով կկազմակերպի Դաշնակցության հուղարկավորությունը:

Ազատ Կարապետյանի ՖԲ էջից

 

Այս նյութը դիտել են - 5697 անգամ