Աշխարհի 45 երկիր պաշտպանում է Քլինթոնին
2016-10-18 14:07:00

Հիլարի Քլինթոնն ստացել Է աշխարհի 45 երկրների բնակչության ավելի քան կեսի աջակցությունը, նրա կողմնակիցների մեծ մասն ապրում Է Արեւմտյան Եվրոպայում եւ Լատինական Ամերիկայում։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Gallup International/WIN ընկերության կողմից անցկացրած հարցումը։

Աշխարհի 45 երկրներում հարցմանը մասնակցել է 44 հազար 200 մարդ, Բացի ԱՄՆ-ից, ուսումնասիրությունն անցկացվել Է նաեւ Կանադայում, Հնդկաստանում, Չինաստանում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում:

Մասնակիցներին հարց Է տրվել, թե թեկնածուներից ում նրանք կընտրեին ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններում, եթե քվեարկելու իրավունք ունենային: Աշխարհի 45 երկրներում հարցվածների կեսից ավելին (59 տոկոսը) իր ձայնը կտար Հիլարի Քլինթոնին: Դոնալդ Թրամփն ստացել Է հարցման մասնակիցների 25 տոկոսի աջակցությունը:

Ընդ որում՝ Քլինթոնի օգտին տրված ձայների զգալի գերակշռություն Է գրանցվել Լատինական Ամերիկայի եւ Արեւմտյան Եվրոպայի երկրներում. երկու տարածաշրջաններում նրա օգտին կքվեարկեր մասնակիցների 72 տոկոսը, իսկ Թրամփի օգտին՝ համապատասխանաբար 8 տոկոսը եւ 11 տոկոսը։


Այս նյութը դիտել են - 5450 անգամ