Վերջերս կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն անդրադարձել է մեր կազմակերպած «Պե՛դրո, հեռացիր» բողոքի ակցիային, որը տեղի ունեցավ ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակի դիմաց:
Մեջբերում եմ Խզմալյանի խոսքը. «Ահա եւ երիտհայերի առաջին առաջադրանքը Մոսկվայից՝ գնալ ու ցեխ շպրտել Եվրոմիության վրա»։
Ադրբեջանական կայքերին, մասնավորապես ալիևյան haqqin.az -ին հարցազրույցներ տված հայտնի կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին այսօրվանից կանվանեմ երիտթուրք, իսկ իր կողմնակիցներին ՝ երիտթուրքեր։
Մի փոքր Խզմալյանի կենսագրությունից. նրա կինը՝ Նարինե Միրզոյանը, 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդգրկված է եղել Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում՝ որպես ԱԺ պատգամավորի թեկնածու:
Վերջին հարցազրույցներից մեկում, որը տվել է ադրբեջանական կայքերից մեկին, նա բաց տեքստով հայտարարել է՝ հայերի և ադրբեջանցիների հաշտեցում, մենք այլ պատմական ընտրություն չունենք:
Մենք հիշյալ ակցիային բարձրաձայնել ենք, որ Պեդրո Ագրամունտը սնվում է ադրբեջանական նավթադոլարներով, երևի թե նույն տեղից սնվում է նաև Խզմալյա՞նը, դրա համա՞ր է անդրադարձել մեր կազմակերպած բողոքի ակցիային։
Սրանց նմանների մասին մտածելիս, առաջին ենթադրությունը, որ մտքովս անցնում է, այն է, որ սրանք անբարոյական սեռական ակտի չկանխամտածված արդյունքներ են։