Պատգամավորը իրավունք չունի բիզնես ունենալ...2016-01-06 00:50:00
ՀՀԿ-ական բիզնեսմեն-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ պատրաստվում է ընդլայնել իր տրիկոտաժի ֆաբրիկայի աշխատանքը և այսուհետ կարտադրի նաև սրբիչներ: Սա նշանակում է, որ Սամվել Ալեքսանյանը կստեղծի նոր աշխատատեղեր, կնպաստի երկրում տեղական արտադրության զարգացմանը և այլ նման դրական բաներ: Եվ ընդհանրապես, Սամվել Ալեքսանյանը տաղանդավոր բիզնեսմեն է, ու դա ոչ ոք չի կարող հերքել, քանի որ բոլորս տեսնում ենք, թե նա ինչպես է ծաղկեցնում իր բիզնեսը, ինչպես է ընդլայնում իրեն պատկանող ընկերությունները, ինչ նոր հաջողություններ է գրանցում տարեցտարի:
Ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչ՝ հիանալի, բայց միայն թե մի «բայց» կա, որը այդպես մնում է «բայց». ախր պատգամավորը իրավունք չունի բիզնես ունենալ, չունի այդ իրավունքը, не имеет право, is not entitled to, حق ندارد… Եթե հարկ կա, կարող եմ այլ լեզուներով էլ գրել «իրավունք չունի»-ն:
Իհարկե, չեմ բացառում, որ իր հաջորդ հարցազրույցում Սամվել Ալեքսանյանն ասի, թե տրիկոտաժի ֆաբրիկան իրենը չի, ինչպես օրինակ «Երևան-Սիթի»-ն: Հնարավոր է:
http://orer.am/?p=160898&l=am
Այս նյութը դիտել են - 1607 անգամ