Ստեփան Դեմիրճյանի միտքը ծուռ է
2016-10-19 13:42:00
Ոչ ոք այդպես էլ մի կարգին չի հասկանում, թե ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի ինչին է պետք քաղաքականությամբ զբաղվելը: 
Նա այդ բանը բոլորից վատ է անում, բայց միակն է, ով չի նկատում սեփական անկարողության ահռելի չափերը:
Շուրջ 5 տարի անգործության մատնվելուց հետո Դեմիրճյանը վերստին պատրաստվում է մտնել նախընտրական պայքարի մեջ, որպեսզի ևս մի հնգամյակ ոչինչ չանի: Ու քանի որ արդեն անհնար է նրա մտքից դուրս քաշել սույն գաղափարի իմաստազրկությունը, մարդիկ պարզապես ցանկանում են պարզել, թե ի՞նչ ճանապարհով է նա ուզում իր ֆանտաստիկ ծրագիրը իրագործել:
Ամռանը Դեմիրճյանը խոստավել էր այդ հարցին պատասխանել աշնանը: Հիմա էլ, երբ արդեն աշուն է, ասում է, որ կպատասխանի ձմռանը: «Իսկ ո՞րն է տարվա մեր եղանակը, այն հինգերորդը»,- նման դեպքի համար կհետաքրքրվեր բանաստեղծ Սևակը, սակայն Դեմիրճյանը Սևակի սիրտ չունի, փոխարենը կրկին պտույտներ է գործում ՀԱԿ-ի չորսբոլորը, բայց կարծես թե վերջնականապես չի կողմնորոշվում:
«Այսօր, անկեղծ ասած, չեմ կարող պատասխանել, բնականաբար, կլինեն քննարկումներ հենց առաջին հերթին ՀԱԿ-ի հետ: Առհասարակ, գտնում եմ ճիշտը միավորման ճանապարհով գնալն է, պետք է այդ ջանքերը համատեղել և պետք է ամեն ինչ անել, որպեսզի ձևավորվի արդյունավետ դաշինք»,- արդարանալու պես բացատրում է Ստեփան Կարենիչը՝ չմանրամասնելով, թե ինքը հատկապես ինչ ջանք է պատրաստվում գործադրել, եթե ոչ մի ջանք ու ջանասիրություն չունի:

Սակայն մինչև ձմեռ «մլոլ տալն» էլ իր պատճառներն ունի: Ասում են, որ հիմա Դեմիրճյանի միտքը ծուռ է:
Օրերս նա կրկին լսեց, թե ինչպես է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խոսում քաղաքականություն մուտք գործելու իր հեռանկարների մասին:
Չար լեզուները պնդում են, թե հնարավոր է՝ ՀԺԿ-ն միանա «Հայկական վերածնունդ»-ին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արա Աբրահամյանը, ով նաև Դեմիրճյանի խնամին է, ֆինանսավորում է «Հայկական վերածննուդ»-ին: Իհարկե, Ստեփան Կարենիչը սա չի հաստատում, բայց չի էլ հերքում:
Ասել է՝ սպասենք ձմռանը:
Սպասենք:
Եվ հուսանք, որ կուրախանանք` թիվ մեկ «պառնիկային արտադրանքը» թիվ մեկ ազգային խայտառակության հետ դաշինքում կդառնա մեր և, հետևաբար, մեր ընթերցողների ուրախությունը:
shame.am 
Այս նյութը դիտել են - 7294 անգամ