ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության մասին
2016-10-20 11:36:00

       Անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս հին նմուշի անձնագրերը գտնվում են շրջանառության մեջ, ուստի այն ստանալիս շատ ժամանակ անհրաժեշտ է լինում կատարել անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության մասին նշում:
Եթե 16 տարին լրացած անձը դիմում է հին նմուշի անձնագիր ստանալու համար և ցանկանում է կատարել վերը նշված գործողությունը միաժամանակ, անձնագրային ծառայությունը իրավասու չէ մերժելու, այն պատճառաբանությամբ, որ քաղաքացին կարող է միայն դիմել անձնագիրը ստանալուց հետո: 
Անձնագիր ստանալու համար պահանջվող բոլոր փաստաթղթերի հետ միասին ներկայացնելով նաև օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու պետական տուրքի վճարման անդորրագիրը, անձնագրային ծառայությունը պարտավոր է օրենսդրությամբ սահմանված ժամկետում անձնագիրը տրամադրել քաղաքացուն՝ նշված գործությունը կատարված վիճակում:

Այս նյութը դիտել են - 7942 անգամ