Եթե վարչապետին «չի հետաքրքրում», թե ինչպես են մեր երկրում առաջացել մենաշնորհները, ապա ինչպե՞ս է դրանց դեմ պայքարելու
2016-10-20 21:59:00
 
Կարեն Կարապետյանի հետ պատգամավորների երեկվա հարց ու պատասխանից մի բան հասկացա՝ այս կառավարությունը ևս շարունակելու է անհասցե, ընդհանուր ու լղոզված հայտարարությունները՝ առանց այս կամ այն ոլորտի բարելավման համար որոշակի կոնկրետություն և քայլերի հերթականության պատկերացման։ 
Աժ-ում բազմացս նոր վարչապետի նկատմամբ նշվել են մոնոպոլսիտները, իսկ վարչապետն ասում է, որ իրենք խաղի նոր կանոններ են ստեղծելու բոլորի համար, իսկ միթե՞ մեր լավ «մենեջեր» վարչապետը չգիտի, որ քանի դեռ դաշտում բոլորի համար հավասար խաղի կանոններ ունենալու համար հարկավոր սկսել այդ խաղի կանոններին չենթարկվող և մյուսներին ճնշող մոնոպոլիստներին սանձահարելուց, թե չէ Կարեն Կարապետյանից առաջ էլ օրեսնսդական դաշտը թեկուզ իր ինչ-ինչ բացերով ստեղծում է այս հավասարությունը, գործնականում է որ դրանք չեն կիրառվում։
Այսինքն՝ ինչ բարփոխման և բաց դաշտի մասին է խոսում վարչապետը, եթե «իրեն չի հետաքրքրում» թե այս մոնոպոլիաները ինչ արատավոր միջավայրում են առաջացել և խեղդել փոքր ու միջին բիզնեսը Հայաստանում։
Վարչապետի ոչինչ չի հետաքրքրում, սա չի հետաքրքրում, նա չի հետաքրքրում, լավ բա ինչ է այս մարդը գլուխներս տանում, իր չլինող բարեփոխումներով։
Կարեն Համբարձումյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 7463 անգամ