Կարեն Կարապետյանը կարևորել է Սփյուռքում հայկական զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը
2016-10-20 22:15:00

Հայրենիք-Սփյուռք տարանջատումը շատ արհեստական է, ասել է վարչապետ Կարեն Կարապետյան Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։

«Որովհետև մեկս առանց մյուսի չենք կարող ապրել: Մեր ներուժը, մեր կապիտալը, մեր ռեսուրսը հայ մարդն է, անկախ նրանից, նա ապրում է Հայաստանում, թե դրսում:

Ես ավելի քան վստահ եմ, որ Սփյուռքն իրեն միշտ ապահով և դիրքավորված կզգա, եթե ունենանք ուժեղ Հայաստան, և վստահ եմ, որ Հայաստանն առանց Սփյուռքի ներուժի շատ ավելի դժվար կհասնի այն երազներին, որոնք ունի», - նշել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը կարևորել է Սփյուռքում հայկական զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը:

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է սփյուռքահայ լրագրողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններին, տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին, հայապահպանությանը և հիմնախնդիրների:

Այս նյութը դիտել են - 3536 անգամ