«Վերեւից» հասկացրել են, թե որ պատգամավորները կարող են լինել ՀՀԿ-ի ցուցակում2016-10-20 22:36:00
«Իրատես» թերթը գրում է.
«ՀՀԿ-ում թունդ խմորման փուլում է նախընտրական ցուցակներում ընդգրկվող անձանց թեման։ Արդեն հստակ է այն մոտեցումը, որով առաջնորդվելու են։
«Վերեւից» հասկացրել են գործող պատգամավորներին, որ մանդատի ակնկալիք կունենան միայն այն ժամանակ, երբ կբավարարեն առաջադրված պահանջներին։
«Իրատես» թերթի տեղեկություններով, կուսակցության վերնախավում քննարկվում է այն հավանական թեկնածուների հարցը, ովքեր կարող են շատ ձայներ ապահովել. յուրաքանչյուր ընտրատարածքից պետք է լինի այնպիսի թեկնածու, ում բարձր ինտելեկտն ու բարի համբավը պարտադիր պայման չեն, պարտադիրը «ձայներ բերելու» կարողությունն է։
Այս տրամաբանությունը հաշվի առնելով, կարելի է ենթադրել, որ իշխող մեծամասնության խորհրդարանական «խճանկարն» էական փոփոխություններ չի կրի»:
Այս նյութը դիտել են - 3955 անգամ