Հայաստանը՝ Միջազգային Ոստիկանական Միության լիիրավ անդամ...
2016-10-21 00:21:00
Միջազգային Ոստիկանության Միության (ՄՈՄ) նախագահ Պիեռ Մարտին Մուլիի և Նոր Զելանդիայի ՄՈՄ-ի նախագահ, ոստիկանության, բրիգադի գեներալ Պաուլ Վիզզերի հրավերով, ս.թ. հոկտեմբերի 3 -ից 10-ը Հայաստանի ՄՈՄ-ի նախագահ, ոստիկանության երկարամյա գնդապետ Գրիշա Սարգսյանը Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելլինգտոնում մասնակցեց ՄՈՄ 61-րդ գագաթնաժողովին, որին մասնակցում էր 125 երկիր, որից՝ 70 երկիր ՄՈՄ -ն լիիրավ անդամի կարգավիճակով, այդ թվում նաև Հայաստանը, իսկ 50 երկիր դիտորդի կարգավիճակով:
Գագաթնաժողովում լսվեց գնդապետ Գրիշա Սարգսյանի տարեկան զեկույցն ու հաշվետվությունը, ինչպես նաև կայացավ հանդիպումներ Նոր Զելանդիայի հայ համայնքի հետ:
Ի դեպ, վերջերս ,Հայաստանի ՄՈՄ պատվիրակությունը եղել էր նաև Լոս Անջելեսում, որտեղ հրավիրված էր ԱՄՆ-ի ՄՈՄ և տեղական բարձրաստիճան իշխանությունների կողմից:
Գնդապետ Գրիշա Սարգսյանին և պատվիրակության անդամներին հանդիպելու խնդրանքով ԱՄՆ-ում բնակվող բազմաթիվ հայրենակիցներ դիմել էին ՄՈԱ-ի հայաստանյան մասնաճյուղի ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Վիգեն Ղազարյանին:
Ընդառաջելով Լոս Անջելեսի հայության ցանկությանը, օգոստոսի 30-ին Գլենդելի «Անուշ» սրահում տեղի էր ունեցել այդ հանդիպումը, որտեղ ներկա են եղել ոչ միայն մեր քաղաքացիները, այլ նաև օտարազգի ներկայացուցիչներ՝ ոստիկանության, փաստաբանական, իրավաբանական, հասարակական կազմակերպություններից:
Հանդիպման ընթացքում, Հայաստանի և Մարդու իրավունքների պաշտպանության ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Վ. Ղազարյանը ներկայացնելով հյուրերին Գ. Սարգսյանին՝ հրավիրեց բեմ:
Գրիշա Սարգսյանը ողջունելով բոլոր մասնակիցներին, պատմեց իրենց ծրագրերի, գործունեության, առաքելության և խնդիրների մասին: Պարզվեց նաև, որ գնդապետ Գ. Սարգսյանը ոչ միայն ՄՈՄ նախագահն է, այլ նաև մասնակցել է իր խմբի հետ միասին Արցախյան պատերազմի բոլոր մարտերին: Գ. Սարգսյանը հիմնադրել է «Փառափանծ մարտիկներ» հայրենասիրական միությունը, որի անդամները հիմնականում կռված տղաներն են: Ելույթի ավարտից հետո Գ. Սարգսյանին ուղղեցին բազմաթիվ հետաքրքրող հարցեր՝ կապված Հայաստանի, Արցախի և այլ բնագավառների շուրջ, որոնց սիրով նա պատասխանեց: Նա կոչով դիմեց հայ համայնքի անդամներին, որ բարձր պահեն հայրենիքի պատիվն և բարի դրացիական ջերմ հարաբերություններ պահպանեն այլ ազգերի հետ, հարգեն երկրի օրենքներն ու ակտիվորեն մասնակցեն երկրի հասարակական ու քաղաքական կյանքին: Ինչ վերաբերվում է Լոս Անջելեսում ստեղծված ՄՈՄ-ի մշտական ներկայացուցչության ու մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակին, ապա ժամանակը ցույց կտա, որ նրանք ամեն ինչ կանեն հայ համայնքին օգնելու բազմաթիվ հարցերում: Այդ հիշարժան օրը վառ կմնա շատ հայրենակիցների հիշողության մեջ, և հատկապես Լոս Անջելեսի շերիֆ Բոբ Օլմստեյդի, Արցախյան ազատամարտիկներ Սերժիկ Ավոյանի, Վիգեն Ղազարյանի, հանրաճանաչ ֆոտո լրագրող Ռաֆիկ Համբարձումյանի մտապատկերում, երբ նրանք պարգևատրվեցին «Փառապանծ մարտիկներ» հուշամեդալով: Անվանի ֆոտոնկարիչ Ռաֆիկ Համբարձումյանը իր հերթին Գրիշա Սարգսյանին, Բոբ Օլմստեթին և Սերժիկ Արոյանին նվիրեց իր կողմից հրատարակած 37-րդ ֆոտոալբոմը՝ «Լոս-Անջելես-Հայաստան» վերնագրով՝ կազմված 600 էջից:

Միջազգային ոստիկանության ասոցացիայի հայաստանյան մասնաճյուղի ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցչություն
Այս նյութը դիտել են - 8500 անգամ