22-ամյա Լեւոն Սահակյանը, որին դանակահարել էր դպրոցի տնօրենը, մահացել է
2016-10-21 13:59:00

«Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից armtimes.com-ին հայտնեցին, որ 22-ամյա Լեւոն Սահակյանը մահացել է: Նրա մոտ սրտի կանգ է արձանագրվել 21.30-ին:Երիտասարդին, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նախօրեին երեկոյան դանակահարել էր Պատանի լրագրողների դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը որը ձերբակալված է:

22-ամյա Լեւոն Սահակյանը Սեւանի բժշկական կենտրոնի բժիշկ Տիգրան Սահակյանի որդին է: Նա գնացել էր Պատանի լրագրողների դպրոց՝ ընդամենը ճշտելու, թե ինչու իր նշանածի աշխատավարձը չեն վճարում, որտեղ եւ տնօրենը նրան դանակահարել է:

Այս նյութը դիտել են - 4075 անգամ