Իսկական տոն թատերասեր հայ հասարակության ու հանդիսատեսի համար: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունեցել Երևանի Շեքսպիրյան միջազգային 12-րդ թատերական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Բացման արարողությանը հաջորդել է աշխարհահռչակ ռեժիսոր, շեքսպիրյան գործերի լավագույն բեմադրող Ռոբերտ Ստուրուայի Հուլիոս կեսար ներկայացումը:
Շեքսպիրյան միջազգային 12-րդ թատերական փառատոնը մեկ տարի դադարից հետո նոր շնչով ու աշխարհահռչակ նոր դեմքերով է ներկայացել թատերասեր հասարակությանը: Փառատոնը անցկացվում է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ:
Շեքսպիրյան միջազգային 12-րդ փառատոնն անցկացվում է Գ.Ծառուկյան հիմնադրամի հովանավորությամբ
Այս նյութը դիտել են - 1904 անգամ