Օրերս տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել էր ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը: Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ՀՀԿ-ականները, որոնք նոր վարչապետին իրենց թիմի անդամ չեն ընկալում, պարբերաբար հեգնել են Կարեն Կարապետյանին:
Իսկ երբ վարչապետն ասել է, որ իրենք նախատեսում են գազի սակագինը նվազեցնել, Վարդան Այվազյանը նրան հակադարձել է, թե սակագին իջեցնել կամ բարձրացնելը կառավարության գործառույթների մեջ չի մտնում, ինչին հետևել է Կարեն Կարապետյանի կտրուկ պատասխանը, որ ինքը շատ լավ գիտի, թե կառավարության լիազորությունները որոնք են:
Politik.am-ի տեղեկություններով Վարդան Այվազյանը մի քանի անգամ փորձել է դիտողություններ անել: Կարեն Կարապետյանը բարկացել է և Վարդան Այվազյանին ասել.«Կարո՞ղ ես ձայնդ կտրել նստել տեղդ»:
Այս նյութը դիտել են - 1867 անգամ