Արդեն մեկ շաբաթ է, ինչ Տիգրան Խզմալյանին հանգիստ չի տալիս ՀԱՍԱԿ նախագահ Արման Ղուկասյանի հարցազրույցները կապված ժողովրդական հետաքննություն արդյունքների մասին։
Ու ես զարմանում,որ դեռ կան մարդիկ ովքեր հավատում են դավաճանի պիտակով երիտթուրքին։
Հարգելի հայրենակիցներ ,ցանկանում եմ Ձեզ հիշեցնել երեք փաստ կապված Խզմալյանի հայտնի հարցազրույից,որը տվել է ալիևյան քարոզչամեքենա համարվող հաքքին կայքին։
1․Խզմալյանից հարցազրույց է վերցրել ատելությամբ մեր ազգի նկատմամբ լցված լրագրող Բահրամ Բաթիևը, ով հայերին «նվիրված» հոդվածներում հայերիս անվանում է ստոր,տականք, օկուպանտ, դավաճան, վախկոտ, , անբարոյական և այլն։ Այս ստահակը մեր դրոշն անվանում է լաթ։
2․Խզմալյանը մինչ հարցազրույց սկսելը ցավակցում է ազերիներին, «Գյունեշլիի» նավթահորերից մեկում 30-ից ավել նավթագործների մահվան կապակցությամբ, հիշելով, որ հայ ժողովուրդն այդ օրերին նշելու է 1988 թ-ի երկրաշարժի զոհերի հիշատակը։Ազերիները մեզ շնորհավորում էին երկրաշարժի կապակցությամբ և ցանկանում էին նորանոր զոհեր։
3․ Հաքքինում քարոզչական կուտ ուտել և փորձել մերկացնել ՀՀ իշխանություններին, որոնք, ուզես թե չուզես, կազմակերպում են մեր սահմանների պաշտպանությունը նույն երկրի դիվերսիաներից։
Այսքանից հետո այս մարդուն,պետք է դավաճանի պիտակով դուրս շպրտեին Հայաստանի Հանրապետությունից,ոչ թե մի քանիսն էլ նստած պաշտպանեյին դավաճան կոչվածին։