Քաղաքապետ Արգամ Աբրահամյանի վարկանիշը
2016-10-22 15:21:00


Ինքս-եմ-լինելու-իմ-քննադատը.-Արգամ-Աբրահամյան

Արտաշատի մամուլի ազատության կենտրոնը, այսուհետ պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնելու Արարատի մարզի ամենատարբեր համայնքներում և այդ ուսումնասիրությունների արդյունքները հանձնելու է հանրության դատին:

Կենտրոնը ուսումնասիրելու է Արարատի մարզի համայնքների ղեկավարումը, համայնքի ղեկավարների վարկանիշը, համայնքների կողմից ծախսվող բյուջետային միջոցները և դրանց օգտակարությունը:

Մեր ուսումնասիրությունների շարքի առաջին թիրախը Արարատի մարզի մարզկենտրոն՝ Արտաշատ քաղաքն է և քաղաքապետ Արգամ Աբրահամյանի վարկանիշը:

Արտաշատի տեղեկատվության ազատության կենտրոնը այս համատեքստում իրականացրել է սոցիոլոգիական հարցում, որին մասնակցել են Արտաշատ քաղաքի 1000 չափահաս բնակիչներ:

Քաղաքում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ հարցմանը մասնակցած քաղաքացիների կարծիքների պատկերն այսպիսին է.

 Քաղաքում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ

 45,70 տոկոսը կարծում է, որ քաղաքը դարձել է ավելի բարեկարգ և մաքուր 

30 տոկոսը կարծում է, որ քաղաքապետարանն ավելի հասանելի է դարձել

12,25 տոկոսը կարծում է, որ ակտիվացել է մշակութային և մարզական կյանքը

12,25 տոկոսը կարծում է, որ քաղաքում որևէ դրական փոփոխություն տեղի չի ունեցել

 Ինչպիսի՞ն է քաղաքապետի վարկանիշը

 79,01 տոկոսը կարծում է, որ քաղաքապետի վարկանիշը բարձր է

14 տոկոսը կարծում է, որ քաղաքապետի վարկանիշը չի տարբերվում իր նախորդների վարկանիշից

6,09 տոկոսը կարծում է, որ քաղաքապետի վարկանիշը ցածր է

 

Արտաշատի մամուլի ազատության կենտրոն

Այս նյութը դիտել են - 4339 անգամ