«Անհնար է, չկա նման բան: Այդպիսի ապրանք միայն էկտա դիզել կլասի ապրանքն է, որը պրեմիում տեսակի բենզինի գնից մի քիչ էլ բարձր է՝ կոնկրետ Թբիլիսիում եմ ասում: Նման կարգի դիզելային վառելիք միայն արտադրում է «ԼուկՕԻԼ» ռուսական ընկերությունը»,- ասաց Արարատ Թումանյանը՝ նշելով, որ Հայաստան ներմուծող բոլոր խոշոր ընկերությունների ներկրած դիզվառելիքի 1 լիտրում ծծմբաթթվի ծավալը մի քանի անգամ գերազանացում է թույլատրելի սամանը, սակայն նրանք առանց խոչընդոտի մինչ օրս ներմուծում են վառելիքը:
«Երբ որ ես գնամ Ռուսաստանից ապրանք բերեմ, ինչ սերտիֆիկատ ներկայացնեն, դա Հայաստանում անցում է, չի ստուգվում, չի մտնում լաբարատորիա»,- ընդգծեց գործարարը: Նրա խոսքով՝ սա արվում է միտումնավոր, որպեսզի փոքրածավալ ներկրողները չկարողանան զբաղվել դիզվառելիքի ներմուծմամբ: Արարատ Թումանյան դիմել է ՀՀ վարչապետին, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին, որպեսզի խնդիրը կարգավորեն:
ՀԳ. Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հայտարարեց որ առանց որևէ խնդրի ցանկացած բան կարելի է այսօրվանից ներկրել Հայաստան եւ ընդգծեց. «Երբ որ իմանաք,որ նման խոչընդոտ կա՝ անձամբ ինձ զանգահարում եք»: