Արդյունավետ և հայանպաստ հանդիպումներ Ուկրաինայում...
2016-10-23 14:28:00

Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հոկտեմբերի 19-23-ը Ուկրաինա ժամանած Հայաստանի լրատվական դաշտի հայտնի ներկայացուցիչները( Լիլիթ Թումանյան, Սերոբ Օհանյան,Հրատ Մելիք-Շահնազարյան, Կոնստանտին Պետրոսով, Կոնստանտին Տեր-Նակալան, Տիգրան Քոչարյան,Արման Աբովյան) Կիևում հանդիպեցին Ուկրաինայի 23 առաջատար լրատվամիջոցների առաջին դեմքերի հետ և քննարկեցին հետագա համագործակցության և փոխադարձ աջակցության հարցեր:

Այս հանդիպումը աննախադեպ էր իր նշանակությամբ( սա ուկրաինացիների կարծիքն է) քանի որ առաջին անգամ ընկերական,շատ ջերմ և ոչ պաշտոնական մթնոլորտում նրանք շփվում էին միմյանց հետ և պայմանավորվածություններ ձեռք բերում հետագա համագործակցության և համատեղ ծրագրեր իրականացնելու գործում:

Հուսամ, որ երկկողմ պայմանավորվածությունները կկատարվեն: 

Նաև տեղի են ունեցել հանդիպումներ Լվովի մարզպետ Օլեգ Սինյուկայի,Տրուսկավեցի քաղաքապետ Անդրեյ Կուլչինսկու և Լվովի քաղաքապետ, «Սամոպոմիչ» կուսակցության ղեկավար Անդրեյ Սադովոյի հետ:

Երախտապարտ եմ մեր պատվիրակության բոլոր անդամներին` բարձր պրոֆեսիոնալիզմի և դրսևորած ազգանվեր կեցվածքի համար: 

Այս նյութը դիտել են - 6725 անգամ