Վա՜յ մեզ, վա՜յ մեզ, որ գլխի մեջ այսպիսի մտքեր տեղավորող ԱԺ փոխնախագահ ունենք։
2016-10-23 22:40:00
Հերմինե Նաղդալյանն առաջարկել է նորանշանակ վարաչեպտին բարձրացնել պատգամավորների աշխատավարձը։ 
Անկեղծ չեմ հասկանում այս կին օլիգարխի ինչի է պետք ասեն մի 50 000-100 000 դրամ ավելի փող, երբ ինքը ունի բազամթիվ բիզնսներ,անում է ճանապարհաշինության բոլոր տենդերները և պետական բյուջեի միջոցները փոշիացնելու ավելի արդյունավետ բոլոր ճանապարհներին տիրապետում։
Եվ ամենակարևորը, այդ փողը ԱԺ-ում նստած պատգամավորների 80 տոկոսի ինչներին է պետք, երբ մեծ մասն օլիգարխ են և վերջին 5-6 տարիների ընթացքում հաջողել են մի քանի միլիարդ դրամ ապօրինաբար դուրս բերել երկրից, իսկ մյուսն էլ իրենց կուսակցական հովանավորների միջոցով լրացնում են ցածր աշխատավարձի բացը։
Բայց ամենակարևորը, միթե՞ տիկին նաղդալյանը կարծում է, թե պատգամավորներն այնքան լավ են աշխատում, որ արժանի են աշխատավարձի բարձրացման։
Առհասարակ Նաղդալյանը երկու դրդապատճառ կարող էր ունենալ իր հերթական անհեթեթ առաջարկությունը բարձրաձայնելու համար՝
ա. կամ շատ ագահ է, և ուզում է որքան կարող է գումար պոկել,
բ. կարծում է որ լավ աշխատող պատգամավորներ են նստած խորհրդարանում։
Երկու դեպքում էլ վա՜յ մեզ, վա՜յ մեզ, որ գլխի մեջ այսպիսի մտքեր տեղավորող ԱԺ փոխնախագահ ունենք։

Կարեն Համբարձումյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 1408 անգամ