Սերժ Սարգսյանը այս նեխած ու կոռումպացված համակարգի հեղինակն է, և առանց այդ համակարգի չի կարող գոյատևել2016-10-24 02:59:00
Կցանկանայի հավատալ, որ նոր վարչապետը իր ծրագրի գոնե կեսը կիրականացնի:
Բայց դա հնարավոր բան չէ:
Վերջին հաշվով երկրի ղեկավարը ոչ թե Կարեն Կարապետյանն է, այլ եղել և մնում է Սերժ Սարգսյանը:
ԵՎ քանի դեռ դա այդպես է՝ տնտեսությունում էական բարելավումներ չեն լինելու: Պատճառը շատ պարզ է՝ Սերժ Սարգսյանը այս նեխած ու կոռումպացված համակարգի հեղինակն է, և առանց այդ համակարգի չի կարող գոյատևել:
Այստեղ վարչապետի անձի կամ մասնագիտական հմտությունների խնդիրը չէ, այլ համակարգը հիմնովին փոխելու քաղաքական կամքը:
Օլիգարխիկ տնտեսությունը ոչ թե ինչ որ բացթողում է, որե պետք է շտկել, այլ Սերժ Սարգսյանի ռեժիմի սնուցման և գոյատևման անհրաժեշտ պայման:
Առանց դրա նա զրկվում է գոյատևման հենարանից, և դրան փոխարինող այլ հենարան չկա:
Նման հենարան տեսականորեն կարող էին լինել ընդդիմությունը և լայն հասարակությունը, բայց ընդդիմություն չկա, իսկ հասարակությունը իր իսկ Սերժ Սարգսյանի կողմից այնքան է խաբվել և նվաստացվել, որ չի կարող հենարանան հանդիսանալ:
Այնպես որ, ամենայն հավանականությամբ սա լինելու է Սերժի հերթական շոուն մինչև ընտրություններ ձգելու համար:
Իսկ դրանից հետո երբ նորից ընտրությունները կեղծելուց հետո իշխանություն կզավթի, Կարեն Կարապետյանը իրեն էլ պետք չի գա: Դրանից հետո արդեն նոր շոու կմոգոնի նոր դերասաններով: Մինչև որ Սասնա Ծռերի երկրորդ ու արդեն դաժան սերիան սկսվի...
Սասուն Կոսյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 8484 անգամ