«The Washington Post» -ը գրում է.
ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը նախագահի ընտրություններից 15 օր առաջ կորցրել է հաղթելու բոլոր հույսերը: Նշվում է, որ ԱՄՆ-ում պատրաստվել է էլեկտրոնային քարտեզ` հիմնված վերջին հարցումների արդյունքների վրա: Ելնելով սույն քարտեզի պատկերից` պարբերականը եկել է այն եզրակացության, որ Թրամփն այլևս որևէ կերպ չի կարող ընտրվել երկրի նախագահ:
Ըստ հարցումների` Թրամփը սկսել է պարտվել նույնիսկ այն նահանգներում, որտեղ հանրապետականներն ավանդաբար հաղթանակ են տարել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 8-ին։