Ի՞նչ են ասում թուղթուգիր անողներն ու քանդողները 2016 թվականի մասին...
2016-01-07 00:48:00

Ինչքան գրբաց կա, ինչքան սուրճի բաժակ նայող ու մոմ թափող կա, ինչքան թուղթուգիր քանդող կա` սրանց բոլորին լրատվամիջոցները գտել են ու ,,խոսեցնում,, են` ի"նչ է սպասվում 2016-ին...
Էս կնանիք էլ, որ իրենց թաղերի շրջանակից դուրս ,,կանխատեսումներ,, չեն արել, հիմա ստիպված ողջ հանրապետության մակարդակով են գուշակություններին զոռ տվել...
Ի"նչ հանրապետություն, արդեն լրագրողների դրդմամբ էս խեղճ կնանիք գեո-պոլիտիկ ,,կանխատեումներ են անում ու կայքերն էլ էդ ողջ զառանցանքը լցնում են իրենց էջերը...
Լավ, հասկացանք, որ հայերի մեծ մասի համար ինքնագործունեությունը սիրելի զբաղմունք է, բայց ձեր էդ ,,ինքնագործ,, ուղեղներով մի մտեք, էլի աշխարհաքաղաքական հորձանուտի մեջ...Կխեղդվեք, խայտառակ կլինենք...
Փրկարար ծառայությունն էլ, գիտեք, դեռ Նոր տարի է անում ու շատ-շատ կարող է Գալուստին հանել ձնափքի միջից...

 

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

 
 
 
Այս նյութը դիտել են - 3003 անգամ