Կառավարության փոփոխությունների մեջ ղզիկական բան եմ տեսնում. Վիգեն Սարգսյանի կողքը կրակեն` կարող է գույնը գցի. Արամ Սարգսյան (տեսանյութ) 2016-10-26 00:35:00
Չեմ վստահում այս կառավարությանը, ինչ-որ բան կա, որը վանում է: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նոր կառավարությանը և օրեր առաջ ԱԺ-ում հաստատված ծրագրին, այս մասին նշեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Դա հիմնականում նրանից է, որ երկրում հոկտեմբերի 27 է եղել, մարտի 1 է եղել, պատերազմ է եղել, այդ մարդիկ երբեք տեսակետ չեն հայտնել, չեն եղել քաղաքական դաշտում: Այսինքն, այս հայրենիքն իրենցը չի եղել և հանկարծ սիրում են այս հայրենիքը, մտել են այս ամեն ինչի մեջ ու ուզում են ներկայացնեն, որ երկրի դժբախտությունը քաղաքական կուսակցություններից են: Սա սխալ մոտեցում է», – նշեց նա: Արամ Սարգսյանի համար բավական մտահոգիչ են նաև ՊՆ-ում արված փոփոխությունները, այն էլ այս իրավիճակում: «Թե պաշտպանության նախարարությունում փոփոխությունների մեջ, թե կառավարության փոփոխությունների մեջ ինչ-որ ղզիկական բան եմ տեսնում, որը ոչ մի լավ բանի չի բերի: Եղբայրս` Վազգենը, պաշտպանության նախարարի մի այնպիսի նշաձող դրեց, որից հետո ցանկացած մեկը, լուրջ չէր ընկալվում: Այս առումով այսօրվա նախարարին ասելիք չունեմ: Բայց այն, ինչ այսօր տեսնում եմ, որը արվեց, այն էլ պատերազմական այսպիսի իրավիճակում, համարում եմ ուղղակի այն, որ մարդուն պետք էր տեղավորել` տեղավորեցին: Սա իր տեղը չէ, դրսևորման այլ տեղեր կան, որտեղ նա իրեն լավ կդրսևորի: Էությամբ դիվանագետ մարդ է, նրա կողքը կրակեն, կարող է գույնը գցի: Այդ մարդուն բերում, դնում ես նախարար, որ ինչ», – նշեց նա: