Դու մուտիլովշիկ ես, պատրաստված շպիոն. Ծառուկյանն անցավ վիրավորանքների (տեսանյութ)
2016-10-26 14:27:00
Արդեն տեղեկացրել ենք, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել: Գագիկ Ծառուկյանը խոսելով տնտեսության մասին՝ հիշեցրեց իր կառուցած առեւտրի կենտրոնի մասին, որ առեւտրականներին հնարավորություն է տվել 1-3 տարի անվճար աշխատել: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե խանութները վաճառողներն են կառուցել, Ծառուկյանը հակադարձեց. «Բա, մնացածն ո՞վ է կառուցել երիտասարդ»:

Լրագրող- Իրենց գումարներով են կառուցել:

Ծառուկյան- Չէ, ես եմ կառուցել, դու շատ սխալ ես ասում, ով որ քեզ սենց պատրաստված ուղարկել ա ստեղ, ամոթ քեզ: Դու կարող ես գնալ հարցնել՝ էդ 5 միլիոնն ով ա՞ դրել:

Լրագրող- Ես հիշում եմ, որ դուք էլ եք ասել, որ ներդրում է եղել:

Ծառուկյան- Տղա ջան, մարդն իր համար իրա ռեմոնտը կատարել ա, բայց եթե մարդը 5 միլիոն դոլար դրել է… տեսնում ես, դու արդեն մուտիլովշիկ ես, դրա համար քո երեսից էսօր, եթե ժողվրդի 90 տոկոսը տոկոսների տակ ա, հենց քեզ պատրաստած, քո ուղարկողն է տղա, բայց Ծառուկյանն էս ժողովրդի համար մտածող, ամեն օր կատարող, իր վաստակած գումարից ժողվրդին հասկացող….

Լրագրող- Ամեն դեպքում կխնդրեմ, ըստ էության, պատասխանեք, եթե իշխանափոխություն…

Ծառուկյան- Ուրեմն ես քո հարցին չեմ պատասխանում, որովհետեւ դու պատրաստված շպիոն ես, որ եկել ես ստեղ… տղա ջան, էսօր կա՞ մեկը 2 հազար հատ խանութ պատրաստի ու մարդկանց 3 տարով ձրի տա:

Լրագրող- Պարոն Ծառուկյան, ձեր հայտարարությունն էր, որ համատեղ է կառուցվել դա:

Ծառուկյան- Համատեղ չի եղել տղա ջան, ես կառուցել եմ, իրենք ռեմոնտ են արել:

Լրագրող- Դե դա նշանակեց, որ համատեղ է կառուցվել:

Ծառուկյան- Ինքը բա իրա տեղ չգա՞ ռեմոնտ անի: Դու բարի պետք է լինեիր տղա ջան… ա, դու քու բարեկամին, եթե կարիքի մեջ լինի հոսանքի փողը չես տա, քու դեմքից երեւում ա, բայց ես 2 հազար ընտանիքի, որ ամեն մեկը 10 մարդ է պահում, ոչ թե ասել եմ մի տարի, երկու, այլ՝ 3 տարի, ձեր ցավը տանեմ:

Առավել մանրամասն`տեսանյութում:


armtimes.com

Այս նյութը դիտել են - 1809 անգամ