Այսօր տասնյակ պետական, քաղաքական, հասարակական գործիչներ այցելում էին Եռաբլուր և ԱԺ` ահաբեկչական ակտի զոհերի հիշատակը հարգելու նպատակով: Այսօր տեղի ունեցած միջոցառումներից բացակայում էր միայն մեկ անձ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա որ հանրապետության նախագահն է, և սպանվածներից`վարչապետ Վազգեն Սարգսյանի մտերիմ ընկերը, հարմար չգտավ հարգելու զոհերի հիշատակը:
Ամենաաբսուրդայինն այն է, որ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ին ժամանակ չունենալով մասնակցել հիշատակի միջոցառումների, մասնակցել է առևտրի կենտրոնի բացման: Նա մասնակցել է «Երևան» տոնավաճառ առևտրի կենտրոնի բացմանը:
Այս նյութը դիտել են - 3848 անգամ