Ֆորմուլա 1-ի ընթացիկ մրցաշրջանը մոտենում է ավարտին: Սկզբում և միջնամասում աղյուսակը գլխավորող Լյուիս Հեմիլթոնը հայտնվել է հետապնդողի դերում: Վերջին 3 Գրան պրիներից առաջ բրիտանացուց ահռելի ջանքեր են պահանջելու:
Գործող չեմպիոնը խոսել է «արքայական» ավտոսպորտի ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածի մասին.
«Ես լավ տրամադրություն եմ պահպանում. միայն դա պետք է անել: Ես երբեք չեմ հանձնվել և շարունակելու եմ այդպես անել:
Պատմությունը շատ բան է սովորեցնում. ամեն ինչ հնարավոր է: Պետք է կենտրոնացվածությունը պահպանելով շարունակել աշխատել:
Ինչպիսին էլ լինի արդյունքը, ես վստահ եմ լինելու, որ ամեն ինչ արել եմ»,- Հեմիլթոնի խոսքն է մեջբերել «Sky Sports»-ը:
Հեմիլթոնը 18 Գրան պրիներից հետո Ռոսբերգին զիջում է 16 միավոր:
Այս նյութը դիտել են - 1713 անգամ