Մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ, այն մասին, որ Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը նեղսրտել է իր պաշտոնանկությունից և քաղաքական հաշվեհարդար է ուզում տեսնել սեփական կուսակցության հետ:
Խոսակցություններն այնքան թեժացան և վտանգավոր ելևեջներ ստացան, որ նախկինում մամուլի հետ շփվել չսիրող Բեգլարյանը փողոցում «պատահաբար» հանդիպում է լրագրողներից մեկին և բացում սիրտը:
Բեգլարյանը շտապում է հայտարարել, որ նա որևէ հարցում նեղացած չէ իր կուսակցությունից և, որ իր պաշտոնանկության մասին` առաջիններից մեկը ինքն է իմացել ու իր հետ քննարկել են այդ հարցը: Նա նաև հայտարարել է, թե շարունակելու է հավատարմորեն ծառայել իր թիմին:
Փաստորեն Գագիկ Բեգլարյանը իսկապես վախեցած է և եթե անգամ ուներ քաղաքական պլաններ, ապա դրանք արդեն մոռացության է մատնում, քանի որ Բաղրամյան 26-ից խիստ արձագանքի է արժանացել, որին ականջալուր չլինելու դեպքում` մի օր էլ ՀՀԿ-ական հայտնի պատգամավորի տուն այցելած դիմակավոր ոստիկանները կարող են իր տուն մտնել և հետախուզվողների փնտրել:
Այս նյութը դիտել են - 4652 անգամ