Պարոն Տարոնը որոշել է սուս ու փուս քանդել հին Երևանի վերջին շենքերը...2016-10-28 01:24:00
Այնպես ինչպես իսլամիստները վերջին մի քանի տարիներին պայթեցրին միջագետքյան քաղաքակրթության գոհարները, փոշիացրեցին պատմության քարե վկաներին, այնպես էլ մեր քաղաքապետն է ոչնչացնում մեր պատմությունը, ոչինչ չթողնելով Հին Երևանից։
Տպագրիչների շենքը մեր քաղաքում մնացած հին Երևանի եզակի շենքերից էր, սակայն այս անգամ հին Երևանը վերացնելու Տարոն Մարգարյանի մոտեցումը բոլորովին այլ էր, եթե նախկինում հանրության ակտիվ շերտերը ինչ-որ կերպ տեղականում էին այս կամ այն շենքի ապամոնտաժման աշխատանքների մասին, ապա հիմա պարոն Տարոնը որոշել է սուս ու փուս քանդել հին Երևանի վերջին շենքերը։
Պայթեցնում են առանց զգուշացնելու, իրենք իրենց ազատելով ակտիվիստներին և քաղաքի մտահոգ բնակիչների բողոքներից։
Բայց սրանից զատ, չափազանց մեծ լկտիություն է այսպես կոչված Հին Երևան նախագիծ մշակելն ու դրա համայնքային բյուջեի փողերը փոշիացնելը կամ տափակ պատասխաններով և զզվելի պատճառաբանություններով հայտնի Նարեկ Սարգսյանին իբրև թե Հին Երևան վերականգնելու հանձնարարություն տալը։
Կարեն Համբարձումյանի ֆբ էջից
Այս նյութը դիտել են - 2341 անգամ