Գնացել էի Ժաննա Ղոչիկյանի <<ՊԱՏԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ>> գրքի շնորհանդեսին
2016-10-28 09:57:00
Ժաննա ջան, սիրելի Ժաննա, նստած էի, լսում էի իմ համակուրսեցի սիրելի ընկերներ Հովիկին ու Վրեժին, իսկ հուշերս տարան, կոտրեցին ժամանակային տարածությունն ու հասցրին ինձ այն հեռավոր 1969 թվականը, երբ ես, դեռ ժապավենը գլխիս, բանասիրականի առաջին կուրսի մի երեք ամսվա ուսանողուհի, միջանցքում կարդում եմ պատի թերթում զետեղված բանաստեղծություններն ու ընկերուհուս՝ Սինանյան Սեդային ասում, թե՝ տեսնես, ո՞վ է այս Ժաննա Ղոչիկյանը, ինչքան լավ է գրում, ի՜նչ գեղեցիկ։ 
Մի քանի օր հետո, մեր առաջին հարկի գրադարանում, Սեդան ականջիս փսփսում է, թե՝ նայիր, այ, նա է Ժաննա Ղոչիկյանը, որ կանգնած է Թելունցի աղջկա հետ։
Դրանից հետո, դասամիջոցներին ես միշտ նայում էի քեզ, նայում էի, թե ինչպես ես քայլում, ինչպես ես խոսում, ինչպես շփվում ընկերներիդ հետ, տեսնում էի, թե ինքան հանգիստ ես այդ բոլորն անում, հանգիստ ու ինքնավստահ։
Ու այդ ժամանակից էլ, առանց որևէ շփման, ինձ համար դարձար հարազատ մարդ։
Իսկ այսօր, սեղանիս քո գիրքն է՝ «Պատից այս կողմ»-ը, այսօր արդեն ես ոչ թե հետևում, այլ կարդում եմ քո խոհերը, մտքերը, ապրումները, որոնք համամարդկային են, հարազատ, գեղեցիկ;
Շնորհավորում եմ, սիրելիս, անդրանիկ գրքիդ համար և շնորհակալ եմ ջերմ, անմիջական, այսքան հուշեր պարգևած գրքիդ շնորհանդեսի համար։

Մելանյա Պետրոսյանցի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 1491 անգամ