Ովքեր ե՞ն ուղղորդում «պայթյունի» ուղղությունը2016-10-29 00:28:00
Տպագրիչների հին շենքը պաթեցնելու թեման բավականին ակտիվ քննարկումների հանգեցրեց: Հիմնական մոտեցումն այն է, որ Երևանի հին շենքերը չպետք է ոչնչացնել, դրանք պետք է ռեստավրացիայի ենթարկել, ինչպես, օրինակ՝ մեր հարևան Վրաստանում:
Մյուս տեսակետը, որն ավելի քիչ է շրջանառվում՝ այդ շենքը պահպանելու շանս չկար, միակ ճիշտ լուծումն այդ տարածքի բարեկարգումն էր:
Այս երկու տեսակետները կիսել-չկիսելու հանգամանքը յուրաքանչյուրի իրավունքն է, սակայն իմ ուշադրությունն այն հանգամանքի վրա էր, որ չնայած այն գտնվում էր քաղաքային մակարդակում, սակայն որոշ «ուժեր» դա հետևողականորեն ցանկանում էին ուղղել նոր կառավարությանը:
Թե ինչո՞ւ՝ իրենք ավելի լավ կիմանան, սակայն փաստ է, որ այս թեման կարճ ժամանակում փորձեցին վերակերպել՝ նոր կառավարությանն ուղղված մարտահրավերի:
Սա երկու պատճառ կարող է ունենալ. սրա հետևում կան ուժեր, անհատներ են, ովքեր փորձեցին շեղել իրենց ուղղված հարվածները՝ թիրախ ընտրելով նոր կառավարությանը, երկրորդ, կան ուժեր, որոնք փորձում են բոլոր արատավոր մեղքը բարդել կառավարության վրա և սա ուղղակի առիթ էր:
Անահիտ Ամատունու ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 1248 անգամ