Ես չեմ հասկանում այս հեռախոսահամարների գոյության իմաստը2016-10-29 00:41:00
Կարեն Կարապետյանի կառավարությունը՝ հասարակությանն իր այսպես ասած բաց և թափանցիկ գործելաոճը, ինչպես նաև քաղաքացիներին հուզուղ խնդիրներին արագ արձագանքելու, հասանալի երևալու համար , օրերս հրապարակեց տարբեր ոլորտների պատախանատուների հեռախոսահամարները։
Սա առաջին հայացքից շատ լավ քայլ է հասարակությանն անհանգստացնող երևույթներին հաղորդակից լինելու գործընթացում, ինչը չկար նախորդ կառավարությունների գործելակերպի մեջ։
Բայց ես չեմ հասկանում այս հեռախոսահամարների գոյության իմաստը, եթե արդեն երկու օր է անցել քաղաքի կենտրոնում Երևանի առաջին տպագրական տան շենքի պայթեցումից, և ամբողջ հասարակությունը խոսում ու ահազանգում է դրա մասին, բայց կառավարությունից նորմալ պաշտոնական բացատրություն չեն տվել այս հասարակությանը, միայն նրա համար, որ այդ հեռախոսահամարով ինչ-որ մեկը չի զանգել կառավարություն և բողոքել կատարվածի համար։
Միայն տարբեր գերատեսչությունների կատարվածի համար մեկը մյուսին են մեղադրում, իսկ Արմեն Ամիրյանի որակոմները եղածին միայն ավելի սրեցին իրավիճակը, այսինքն եթե կառավարությունն ուզում է գոյություն ունեցող խնդիրներին արագ արձագանքողի և դրանց լուծում գտնողի իմիջ ստեղծել, ուրեմն միայն հեռախոսահամարներով և միայն հասարակության նախաձեռնության դա չի ստացվի, այլապես դա կնմանվի Հովիկ Աբրահամյանին կառավարության մենաշնորհների դեմ պայքարի համար թեժ գծի ստեղծմանը։
Կարեն Համբարձումյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 6577 անգամ