Ո՞վ էր շահագրգռված տպագրատան շենքի թեման շեղելու հարցում
2016-10-29 11:11:00
Հոկտեմբերի 27-ին Երևանում պայթեցման միջոցով քանդվեց մայրաքաղաքի առաջին տպարանի շենքը, որի փոխարեն կառուցվելու է հյուրանոց: Տպարանի շենքի պայթեցումը դարձավ երեկվա լրահոսի քննարկվող թոփ թեմաներից մեկը:
Մարդկանց մի մասի կարծիքով առաջին տպարանի շենքը պատմամշակութային մեծ արժեք էր իրենից ներկայացնում և հին Երևանի դիմագիծը արտահայտող շենքերից մեկն էր, ուստի սխալ էր պայթեցնել այն: Իսկ մյուսների տեսակետով՝ շենքը քաղաքաշինության տեսանկյունից մաշված էր, իսկ պատմամշակութային առումով որևէ արժեք չէր ներակյացնում, ուստի քանդելուց բացի առավել լավ տարբերակ չկար:
Մամուլում, հատկապես սոցիալական ցանցերում մի զանգված էլ կար, որոնք իրենց գրառումներում փորձում էին խտացված գույներով պատկերել շենքի պայթեցման իրողությունը՝ այն ներկայացնելով որպես ոչ թե որպես քաղաքային այլ որպես «համապետական» խնդիր: Ըստ իս, անկախ այդ խնդրի կարևորությունից, պետք է հասկանալ դրա կարգավորման ինստիտուցիոնալ դաշտը: Այսինքն՝ համայնքային խնդիրների շրջանակը շատերի կողմից արհեստականորեն բարձրացվում ու տարածվում է պետական ամենատարբեր օղակների վրա: Ուստի և ակնհայտ է, որ գոյություն ունի մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու խնդիր, որպեսզի ինչ-որ ուժեր չկարողանան շեղել հասարակության ուշադրությունն ու մանիպուլացնել դաշտը:
Մելս Թովմասյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 4827 անգամ