Այն ազգը, որի հարստությունը Տարոն Մարգարյանը պիտի լինի, ապրելու իրավունք չունի.
2016-10-29 19:40:00
Առավել տարածված ու շրջանառու նյութերից մեկը վարչապետ Կարեն Կարապետյանի անձն է: Նոր վարչապետի հայտնությունը իշխանական կուսակցությանն ազատագրել է փակուղային կացությունից, և հիմա բոլոր թելերը տանում են դեպի նա: Իսկ այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը վերջապես ձևակերպեց ընդհանուր տրամադրությունը: «Կարեն Կարապետյանը հետագայում դառնալու է Հանրապետական կուսակցության բարեփոխումների սիմվոլը»,- ասաց նա։

Սիմվոլ դառնալն, իհարկե, չափազանց պատասխանատու գործ է: Բայց մինչ նման միտք հռչակելը լավ կլիներ, եթե ՀՀԿ-ում մեկ անգամ ևս ծանրութեթև անեին իրենց ասելիքը: Ի՞նչ է ստացվում: Տասնամյակների կենսագրություն ունեցող և հազարավոր անդամներով կուսակցության սիմվոլ է դառնում մեկը, ով այդ կուսակցության անդամը չէ: Սա որքանո՞վ է պատվաբեր Հանրապետականի համար:
Ու մինչ նրանք կխորհեն դրա մասին, Մկրտիչ Մինասյանն էլ ավելի հեռուներն է գնացել և ասել է մի բան, որ լավ կլիներ, եթե ասած չլիներ: «Ժամանակին, երբ նա նշանակվեց քաղաքապետ, ինձ հարցրին՝ ինչո՞ւ Կարեն Կարապետյանին նշանակեցին, երբ Տարոն Մարգարյանը կար, ես ասել եմ՝ ինչո՞ւ եք շտապում, կարծում էի երկար կտևեր այդ աշխատանքը ու համոզված էի, որ Տարոն Մարգարյանը աշխատելով Կարեն Կարապետյանի հետ կդառնար ազգային հարստություն»,- պատմել է Մինասյանը՝ երկրորդ ցավալի հարվածը հասցնելով արդեն ոչ միայն ՀՀԿ-ին, այլև ողջ ազգին, քանի որ այն ազգը, որի հարստությունը Տարոն Մարգարյանը պիտի լինի, ապրելու իրավունք չունի:
shame.am
Այս նյութը դիտել են - 6048 անգամ