«Երեկ Armtimes.com–ին դիմած քաղաքացին, որը խնդրեց չհրապարակել իր անունը, ահազանգեց, որ ՀՀ ոստիկանության ծառայողների որոշ մասը այս ամիս դեռ աշխատավարձ չեն ստացել։
Քաղաքացու պնդմամբ նախկինում մինչև տվյալ ամսի 20-ը, իսկ վատագույն դեպքում 25-ը աշխատավարձերն ստացել են, սակայն հոկտեմբերի 28-ի դրությամբ դեռ գումար չեն ստացել, իսկ սեպտեմբեր ամսի կոմունալ վճարները չկատարելու դեպքում Էլեկտրաէներգիայի, գազի և այլ ծառայությունների դիմաց վճարումներ չեն կարողանում կատարել։
Ահազանգող քաղաքացու խոսքով խնդիրներ կա նաև պարգևավճարների մասով, քանի որ տարվա մեջ մի քանի անգամ պարգևավճար ստացած ոստիկանության ծառայողների պարգևավճարների չափերը տարբեր են եղել։
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց, որ հոկտեմբերի 28-ի դրությամբ աշխատավարձ դեռ չեն ստացել միայն Երևանի մետրոպոլիտենում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները։
«Ձեր կողմից նշված ստորաբաժանման ծառայողների հաշվին երկուշաբթի օրը արդեն հասանելի կլինի իրենց աշխատավարձը, որևէ խնդիր չկա»,– ասաց Աշոտ Ահարոնյանը»,–գրում է թերթը։
Այս նյութը դիտել են - 7565 անգամ