Ֆինանսների նախարարը հանցակից է դառնում
2016-10-31 11:46:00
Իշխանության ներսում հաճախ կարելի է լսել, որ իրենք կողմ են առողջ քննադատությանը: Գոնե այդպես ասում են: Իսկ ահա ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը որոշել է հոսել ընթացքին հակառակ: Նրա համար, պարզվում է, ընդունելի չէ այն մոտեցումը, թե պետք է քննադատի իր նախորդին: Նա այս մասին հայտարարեց ԱԺ-ում՝ պետական բյուջեի քննարկումների ժամանակ: Վերջինս իր դիրքորոշումը հիմնավորում է բարոյական սկզբունքներով. «Մենք պետք է պահենք գործընկերության սոլիդարությունը, կոռեկտությունը: Եթե կան ձախողումներ, խնդիրներ, պետք է դրանք վերացնենք: Քննադատել նախկինին, կարծում եմ, որ ճիշտ գործ չէ, ինձ համար ընդունելի չէ, որ նախորդիս անընդհատ քննադատեմ, դրանով բարձրացնեմ իմ անձը»,– ասում է Արամյանը: Բայց ոչ միայն ասում է, այլև հավելում է, թե կառավարության յուրաքանչյուր անդամ էլ նույն գաղափարախոսությամբ է առաջնորդվում:

Սա շատ տարօրինակ դիրքորոշում է, եթե չասենք՝ վնասակար, և այստեղ ոչինչ չի հիշեցնում գաղափարախոսություն: Նախարարը պիտի գոնե այնքան խելացի լինի, որ հասկանա՝ չասելը հավասարազոր է թաքցնելուն: Նախորդների թույլ տված ձախողումները բացահայտելը ոչ միայն ազնիվ քայլ է, այլև իր և մյուսների անմիջական պարտականությունն է, քանի որ խոսքը ոչ թե այդ մարդկանց անձնական կյանքի ինչ-ինչ դրվագների մասին է, այլ պետական կառավարման, իսկ այստեղ սխալները նաև հանցանք են կոչվում: Հիմա Վարդան Արամյանը պատրաստվում է իր դավանած բարոյականությամբ դառնալ հանցակից, պարտակող, այլ ոչ թե կոռեկտ ու սոլիդար, ինչպես ինքն է սիրում ասել:
shame.am
Այս նյութը դիտել են - 7183 անգամ