Խեղճ ժողովուրդը վրա պրծավ ու հիմնահատակ սրբեց բոլոր «բլյուդները»2016-10-31 12:12:00
Էս երկու օրը հոգեհանգստի ու թաղման էի մասնակցում և նկատեցի, որ մեր խեղճ ու կրակ ժողովրդի միակ «քեֆ-ուրախության» տեղը թաղումն է: Այն, որ հազիվ առիթ է լինում, մարդամեջ են դուրս գալիս, մի հարյուր տարի իրար տեսած չեն լինում ու սկսում են համարյա...պարել...=D
Մոռանալով մեռելին:
Ու քիչ էր մնում մեռելն էլ վեր կենար դագաղից ու մասնակցեր աշխույժ իրարանցում սարքած, ասող-խոսող, «պանիխիդային» աճապարած «սգավորներին» =D
Բայց դե, հարսը «պոստի վրա» աչալուրջ հետևում էր, որ հանկարծ սկեսրայրը դագաղում չնստի ու ծափ չտա ...
Սկզբում, երբ հարսին տեսա, քիչ էր մնում հավատայի, որ սկեսրայրի համար է սընկրտալով լացում: Դու մի ասա թաղման ծախսերի վրա է ողբում: Բացի ինձանից, ոչ ոք նրան չէր լսում...Ուրախության մեջ էին, ասում-խոսում էին ու սպասում, թե երբ են մարդուն «գցելու փոսը», որ գնան մի կուշտ հաց ուտեն:
- Կիմայիս ասեմ, իմանա...ըհը՛, էս մի հատ սրահն ի՞նչ ա, որ էս մի երկու ժամի համար 300 հազար են վերցրել...Էլ գերեզմանի տեղի, մնացածի մասին չեմ ասում, մի քիչ էն կողմն էլ ռեստորան ա, ինչ զահրումար ա, պիտի գնանք ընտեղ, որ հացը տանք...եսիմ, չգիտեմ, Վալոդն ա խոսացել, ինձ չի ասում՝ էդ ռեստորանին ինչքան պիտի տանք...Էս պարտքերը ո՞նց ենք փակելու, չեմ էլ իմանում...արդեն սիրտս կանգնում ա,- բարկացած պատմեց հարսը և ինձ ու իրեն մխիթարեց.
Բայց դե, ջհանդամը, բա որ բիձեն ասում էր՝ ինձ տարեք օպերացիայի...Վաբշե էի գժվում =D
Մի խոսքով, մտերմուհուս պապիկին թաղեցինք, եկանք ռեստորան ու այստեղ սկսվեց սպասքի ու շշերի «ռոք համերգը»...
Խեղճ ժողովուրդը վրա պրծավ ու հիմնահատակ սրբեց բոլոր «բլյուդները»: Հետո «պերեգարոդկա» արեցին /ծիծաղ, քրքիջ, անեկդոտ/ և ուր որ է խմբով սկսելու էին Սպիտակցի Հայկոյի «խաղիկներով» երգել...
Խե՜ղճ ժողովուրդ, տերերդ իրական հարսանիքներից, կնունք-ծնունդներից քիթ սրբելու ժամանակ չունեն ու դժվարությամբ են վերադառնում իրենց կաբինետներ, դու էլ ճարահատյալ թաղումներն ես սարքել քեֆ-ուրախության տեղ...
Կիմա Եղիազարյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 2476 անգամ