Հալոուինի դիմակահանդեսի ժամանակ հրեշների և վհուկների հանդերձանքներ կրելու փոխարեն մարդիկ մարմնավորում են ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուներ՝ Հիլարի Քլինթոնին և Դոնալդ Թրամփին: Հալոուինի տոնը ընտրությունների կապակցությամբ զայրույթն արտահայտելու միջոց է: Շատերը վաղաժամ են քվեարկում այս ամենին վերջ դնելու միտումով:
Օհայոյի վաղաժամ քվեարկող Ջաքի Լոնգը ասում է,- «Բոլոր թեկնածուներն էլ խոստումներ են տալիս, սակայն որևէ գործողություն չեն ձեռնարկում, քանի որ չափազանց զբաղված են միմյանց հետ վիճելով: Սակայն ես այնուամենայնիվ քվեարկեցի, որպեսզի ձայնս լսելի լինի»:
Արդյունաբերական ճգնաժամի առջև կանգնած նահանգներում ինչպես օրինակ Օհայո նահանգում , հասարակությունը հույս ունի, որ Թրամփը կփոխի իրավիճակը:
Օհայոյի բնակիչ Դայան Քլեինը ասում է,- «Թրամփն այս երկրի ապագայի միակ հույսն է»:
Ֆլորիդայում ընտրարշավն ավարտելուց հետո, Քլինթոնը ուղևորվել է Օհայո տեղացիների կարծիքը փոխելու հույսով:
Հիլարի Քլինթոնը ասում է,- «Մեզ համախմբում է ոչ միայն այն ինչի դեմ պայքարում ենք, այլ միավորված Ամերիկայի գաղափարը»:
Դոնալդ Թրամփն էլ ընտրապայքարը շարունակում է Միչիգանում՝ փորձելով ընտրողներին հավատացնել, որ նա իր մրցակցից ավելի ճշտախոս է:
Նա ասում է,- «Հիլարին պետքարտուղարի գրասենյակը վաճառքի էր դրել արտերկրյա բռնապետների համար: Այժմ նա պատրաստվում է այդ անել նախագահի նստավայրի հետ»:
Ընտրապայքարում Թրամփի ջանքերին օգնում է ընտրություններից օրեր առաջ Քլինթոնի էլեկտրոնային նամակների շուրջ նոր բացահայտումը: Վերջինս Քլինթոնի 30,000 էլեկտրոնային նամակների անհետացումը անվանել է ամենամեծը Ուոթերգեյթի սկանդալից հետո: