ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագիրը: Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը մինչ ՊԵԿ նախագահ նշանակվելը ղեկավարում էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը:
Պարզվում է Վարդան Հարությունյանն ունի երկու առանձնատուն, երեք բնակարան եւ 12 հողամաս:
Որպես շարժական գույք նա հայտարարագրել է 1 Range Rover 4.4 L V8, 1 Mercedes-Benz S 500 եւ 1 UAZ 469 տեսակի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա մի ընկերությունում (անունը նշված չի հայտարարագրում) 309 միլիոն դրամ արժողությամբ բաժնետոմս ունի, իսկ ավելի քան 3 միլիոն ԱՄՆ դոլար փոխառություն է տվել:
Բացի այս ամենը, Վարդան Հարությունյանն ունի 8 միլիոն դրամը գերազանցող երկու ժամացույց եւ մեկ նկար: ՊԵԿ նախագահ նշանակվելու օրվա դրությամբ նա ունեցել է ավելի քան 45 միլիոն դրամ, 110 եվրո եւ 54 հազար ԱՄՆ դոլար:
Վարդան Հարությունյանը «Գազպրոմ Արմենիա»-ն ղեկավարելով, միայն ընթացող տարում, վաստակել է 123 միլիոն դրամ, իսկ տված փոխառությունների (որը կարող է լինել ավանդի տեսքով) դիմաց ստացել է 121 հազար ԱՄՆ դոլար եկամուտ:
Այս նյութը դիտել են - 7311 անգամ