ԻՐԱԶԵԿՈՒՄ. ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2016-10-31 23:40:00

Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ հին նմուշի անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու գործողությունը (ոչ մասնագիտորեն շրջանառվում է ելքի վիզա հասկացությունը) հնարավոր է կատարել նաև լիազորված անձի միջոցով: Ընդ որում, լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում. այն կարող է լինել հասարակ գրավոր ձևով:

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ

Անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություն դիմելիս, եթե նույնիսկ գործընթացը կազմակերպվում է լիազորված անձի միջոցով, ՀՀ օրենսդրությամբ լրացուցիչ վճար գանձելու իրավասություն նախատեսված չէ: Մեկ տարվա համար գանձվում է պետական տուրք՝ 1.000 ՀՀ դրամի չափով:
Այսինքն, նույն կարգով, ինչպես առանց լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում:

Այս նյութը դիտել են - 7574 անգամ